News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ավելացնում է հյուպատոսական վճարի չափը` այլ պետությունների քաղաքացիներին վիզաներ տրամադրելու համար: Բոլոր տեսակի վիզաների համար, որոնց ստացումն առանձնակի միջնորդություն չի պահանջում, հյուպատոսական վճարի արժեքն ավելանում է 20 դոլարով: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ տեղեկագրում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 13-ին:

Տեղեկության համաձայն, B1/B2 (զբոսաշրջային վիզա, սովորաբար տրվում է մեկ տարվա համար) կարգի վիզաների, բիզնես-վիզաների, ուսանողներին տրամադրվող վիզաների, փոխանակման ծրագրի մասնակիցներին հատկացվող վիզաների արժեքը 140-ից կհասնի 160 դոլարի:

Մարզիկներին, մշակույթի գործիչներին, կրոնական ծառայողներին, ժամանակավոր աշխատողներին հատկացվող վիզաների արժեքը 150-ից կդառնա 190 դոլար:

Կան նաեւ վիզաներ հարսնացուների եւ փեսացուների համար` 350-ից մինչեւ 240 դոլար:

Պետքարտուրտուղարության հայտարարության համաձայն, նրանք բարձրացրել են գները, քանի որ առկա գները չեն փակում ծախսերը, որոնք ԱՄՆ կառավարությունը կրում է հայտարարությունների դիտարկման համար, հաղորդում է TURIST.RU-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ