News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յակուտիայում նոր Ռասկոլնիկով է հայտնվել, ով ի տարբերություն մեծ դասական գաղափարական մարդասպանի, կացնով հետապնդել է զոհին ոչ թե իրեն գործում ստուգելու, այլ պարզապես իրականությունը խառնել է վիրտուալ կյանքի հետ:

Քննչական կոմիտեի տվյալներով, մարտի 20-ի երեկոյան Տայմիլիր գյուղի բնակարաններից մեկում 22-ամյա տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ վիճել է թոշակառուի հետ եւ կացնահարել նրան: Ստացած վնասվածքներից 57-ամյա կինը մահացել է դեպքի վայրում:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», իր արարքը նա բացատրել է համակարգչային խաղերով չափից դուրս հրապուրվելով, նա վատ է հասկացել, թե որ աշխարհում է գտնվում` իրական,թ ե վիրտուալ: Նշանակվել է կասկածյալի հոգեբուժական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ