News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրադարանը 295 կողմ ձայնով ընդունել է Թուրքիայում վերջին շրջանում հասարակական մեծ հնչեղություն ստացած կրթական նոր՝ 4+4+4 համակարգի նախագիծը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ են քվեարկել 91 պատգամավոր։ Հիշյալ համակարգին խիստ դեմ էր հանդես գալիս Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը։

Հիշյալ համակարգի նախագծի քննարկումները Թուրքիայի խորհրդարանում ուղեկցվել են սկանդալներով եւ ծեծկռտուքներով։

Կրթական նոր համակարգի դեմ են հանդես գալիս նաեւ մի շարք արհիմիությունները, որոնց բողոքի ակցիաները դաժանորեն ցրվել են ոստիկանության կողմից։

Նոր կրթական համակարգն իրենից ներկայացնում է պարտադիր ուսուցում 4 տարի տարրական եւ միջնակարգ դպրոցներում եւ 4 տարի էլ ավագ դպրոցում։ Տարրական եւ միջնակարգ դպրոցներն ավագ դպրոցներից առանձին են գործելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ