News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վանաձորում, այսօր` մարտի 30-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորում պայթել է խմելու ջրի խողովակը, ինչը քաղաքի Խորենացի փողոցն ամբողջությամբ պատել է ջրով, խոչընդոտներ ստեղծելով վարորդների եւ քաղաքացիների համար: Ականատեսների պատմելով վթարը միանգամից մի քանի տեղ է եղել, ինչի պատճառով ջուրը նման մեծ քանակով լցվել է փողոց: Դեպքի վայրում վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վթարավերականգնողական բրիգադը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Գագիկ Ալոյանը նշեց, որ վթարի պատճառը խողովակաշարի մաշվածությունն է եղել, իսկ ջրագծի վթարը չի խոչընդոտի բնակիչների գրաֆիկով սահմանված կարգով ջուր ստանալուն:

 

Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ