News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնականները նկարագրել են, թե ինչպիսին կլինի նոր ցունամին, որը կարող է առաջանալ  «Նանքայ խորխորատում» ցնցումների դեպքում:

Երկրաշարժը 900մ  խորությամբ օվկիանոսային «Նանքայ խորխորատում», որը ճապոնական Հոնսյու կենտրոնական կղզուց դեպի արեւելք է գտնվում, Ճապոնիայում առաջիկա տասնամյակում ամենահավանականն ու սպասելին է:

Պետական հանձնաժողովը վերանայել է 2003թ. կատարված հետազոտությունը: Այն ժամանակ, մասնագետների գնահատմամբ, ալիքների բարձրությունը չէր գերազանցի 20 մետրը, սակայն այժմ նրանք պնդում են, որ որոշ հատվածներում այն կգերազանցի 30 մետրը, հաղորդում է NEWSru.com-ը:

Մասնագետներին հատկապես մտահոգում է այն, որ Ճապոնիայի որոշ տարածքներ ալիքը կհասնի նախքան ցնցումների ավարտը: Ներկայումս փորձագիտական հանձնաժողովը շարունակում է մանրամասն հետազոտությունը` պարզելու համար, թե որ շրջանները ամենաշատը կտուժեն տարերքի նման հարվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ