News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարին մահացած ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի իրերը աճուրդում վաճառվել են գնահատված արժեքից քառապատիկ թանկ: Ընդհանուր առմամբ, հանգուցյալ աստղի անձնական իրերի համար երկրպագուները 80 հազար դոլար են վճարել:

Իրերից շատերը ձեռք էին բերվել դեռեւս երգչուհու կենդանության օրոք` 2007թ., երբ նա Նյու Ջերսիում վաճառք էր կազմակերպել պարտքերը մարելու համար: Ընդ որում, այն ժամանակ գնորդներից ոչ մեկը հազար դոլարից ավելի չէր վճարել:

Երգչուհու մահվանից հետո նրա անձնական իրերի արժեքը մի քանի անգամ աճեց: Ամենաարժեքավորն լոտն է եղել ուլունքներով եւ մարգարիտներով կարված ոսկեգույն տոպը, որով Հյուսթոնը բեմ էր դուրս գալիս:  Այն վաճառվել է  19,2 հազար դոլարով: Ինչպես նաեւ վաճառվել են ակնաջօղերը եւ ժիլետը, որոնցով  Ուիթնին նկարահանվել էր  «Թիկնապահը» ֆիլմում, հայտնում է pravda.ru-ն:

Հյուսթոնը մահացել է այս տարվա փետրվարին 48 տարեկան հասակում: Նրա մարմինը գտել էին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի համարում:

Փորձագիտության տվյալներով` Ուիթնին լոգարանում խեղդվել է սրտի կաթվածից հետո, որը տեղի է ունեցել սրտի աթերոսկլերոզի եւ կոկային օգտագործելու հետեւանքով: Փետրվարի 19-ին նրան թաղել են Նյու Արք  (Նյու Ջերսի նահանգ) քաղաքի գերեզմանատանը` հոր շիրիմի կողքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ