News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, այսօր` ապրիլի 2-ին, հրավիրած արտահերթ նիստում  ընդունված  որոշմամբ սահմանել է խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական ուժերին հատկացվող անվճար եւ վճարովի նախընտրական եթերաժամի ժամանակացույցը:

Այսպիսով, ընթացիկ տարվա ապրիլի 8-ից 22-ը ներառյալ, Հանրային հեռուստաընկերությունը կուսակցությունների նախընտրական քարոզչությունը կհեռարձակի օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-28-ը՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով: Իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի:

Հանրային ռադիոն կուսակցությունների քարոզչությունը կհեռարձակի ապրիլի 8-25-ը օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի, ապրիլի 26-28-ին՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով, իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրական 2 անգամ՝ 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով:

Հեռուստատեսային եթերաժամը տրամադրվում է Հանրային հեռուստաընկերության վերգետնյա հեռարձակմամբ Հ1 առաջին ալիքի եթերում, ապահովելով հեռարձակումը հանրապետության ողջ տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ