News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզի մարզպետները ինքնաբացարկ են հայտարարել եւ դուրս եկել ցուցակից, իսկ թե ինչու` դիմեցինք ԲՀԿ նախագահի մամուլի պատասխանատու  Խաչիկ Գալստյանին. «Նրանք ինքնաբացարկ են հայտնել, քանի որ իրականացնում են իրենց գործադիր լիազորությունները, եւ այդ առումով նախընտրական քարոզարշավի մասնակցությունը համապատասխան ընտրակարգով կխանգարեր»: «Միթե՞ մինչ այդ պարզ չէր, որ համատեղ այդ աշխատանքները կարող էին խանգարել մեկը մյուսին»,- հարցին Խ. Գալստյանը պատասխանեց. «Դուք կարող եք հենց հիմա զանգել նրանց եւ ճշտել նրանց անձնական կարծիքը եւ իրենք իրականացնելու են միայն գործադիր լիազորությունները»,- գրում է «Իրավունք»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ