News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարական գիտության իններորդ բիենալը (THE 9TH SWISS BIENNIAL ON SCIENCE, TECHNICS + AESTHETICS on «THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND») տեղի է ունեցել Լյուցեռնում, մարտ 31-ից ապրիլ 1-ը:

Այս տարվա փառատոնը նվիրված էր հանրության ուշադրությունը գրավող երկու բնագավառներին` առաջին օրը` ուղեղի հետազոտություններին, երկրորդ օրը` տիեզերքի ճանաչմանը եւ արբանյակային ծրագրերին:  Տիեզերքի հետազոտմանը նվիրված երկու գլխավոր բանախոսներն (keynote speaker) էին մեր ժամանակների ականավոր գիտնական Ռոջեր Պենրոուզը (Sir Roger Penrose, Oxford) եւ  Վահագն Գուրզադյանը (կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա եւ Երեւանի պետական համալսարան): Օրը եզրափակվել է Կլոր սեղան քննարկումով` նրանց եւ մի քանի այլ մեծանուն գիտնականների մասնակցությամբ` նախագահությամբ Մալքոլմ Լոնգեյրի (Sir Malcolm Longair, Cambridge)` Եվրոպական տիեզերական գործակալության գիտության հանձնաժողովի նախագահի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ