News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Կաչալովյան շուկայի հրդեհի վայրում եւս երկու այրված մարմիններ են գտել. այսպիսով զոհերի թիվը հասել է 17-ի:

Ներկայումս դեպքի վայրի զննությունն ավարտվել է հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհերի մասին: Հաղորդվել էր նաեւ, որ բոլոր զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Հրշեջների տվյալներով` նրանց գիշերային կացարանը այնպես է կառուցված եղել, որ փրկվելու ոչ մի հնարավորություն չի եղել:

LifeNews-ի տվյալներով, աշխատողները հայտնվել են թակարդում. մարդիկ չեն կարողացել մոտենալ դռանը կրակե պատի պատճառով, իսկ պատուհաններից դուրս գալու համար խանգարել են ճաղավանդակները: Եւ մարդիկ ողջ-ողջ այրվել են:

«Զոհվածների ինքնությունը պարզել առայժմ չի հաջողվում, քանի որ ներսում ամեն ինչ այրվել է: Մարմիններն այնքան են այրվել, որ անգամ հնարավոր չէ պարզել զոհերի սեռը: Այժմ հաստատ տեղեկատվություն կա, որ զոհերի թվում երեխաներ չկան», - պատմել են հրշեջները:

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 04.50-ին:  Ժամը 07.05-ին հրդեհը մարվել է: Դրա մակերեսը կազմել է  50 քմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ