News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, այսօր` ապրիլի 4-ի կեսգիշերին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես Լոռիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում, միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Սասուն Սահակյանի վարած «ԶԻԼ-130» մակնիշի 25 ՍՍ 213 համարանիշի եւ նույն քաղաքի բնակիչ, Համլետ Խառատյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  32 ԼՍ 023 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Համլետ Խառատյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` ճանապարհային ոստիկանության պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Դեպքի առթիվ ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ