News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Հայ-վրացական հարաբերությունները, միշտ, եւ հատկապես վերջին շրջանում, կառուցված են եղել անհավասարաչափության եւ անհամաչափության սկզբունքների վրա»,- դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նշելով, որ վրացական իշխանությունները միշտ էլ խտրական քաղաքականություն են կիրառել ջավախահայության հանդեպ՝ նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ իրավիճակն էապես կփոխվի: «Երբ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանն այլընտրանքային ճանապարհ ունենա դեպի արտաքին աշխարհ, կկարողանա առավել կոշտ դիրքորոշում ցուցաբերել վրացական իշխանությունների հանդեպ՝ պահանջելով ջավախահայերի վիճակի բարելավում»,- համոզմունք հայտնեց նա՝ ավելացնելով, որ «Ջավախքի պայքարն անջատողականության պայքար չէ, այլ միայն՝ իրավունքների վերականգնման պայքար»:

Անդրադառնալով ռուս-վրացական հակամարտության արդյունքում 2006թ.-ից փակված Վերին Լարսի անցակետի թեմային՝ Շիրակ Թորոսյանը նկատեց, որ վրացական կողմը, զգալով հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման հնարավորությունը, «արդեն իսկ զիջումների է գնում»: «Վրացական կողմը լավ է գիտակցում, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստների դերն էականորեն կնվազի եւ կանի ամեն բան, որպեսզի չզրկի իրեն հայկական կողմից ստացվող հավելյալ եկամուտներից»:

ԱԺ պատգամավորի համոզմամբ, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ իրական գործընկերային հարբերություններ կծավալվեն միայն հայ-թուրքական սահմանի բացման պարագայում, երբ «Վրաստանը կդադարի իր աշխարհաքաղաքական դիրքի չարաշահումը եւ Հայաստանի հետ կսկսի հանդես գալ իրական գործընկերոջ դիրքերից»:

«Իսկ ընդհանրապես, դատելով ամենից՝ Վերին Լարսի անցակետը կբացվի մոտ ապագայում»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ