«Եղվարդշին» շինարարական ընկերությունը չի ցանկանում փոխհատուցում տալ օգոստոսին 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների այրված հողատարածքների համար...
Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույքեւսպորտային պարագաներ են նվիրել, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ եւ այլն...
Խոստացված տոնական համերգը, որը պետք է կայանար կենտրոնական հրապարակում, տեղի ունեցավ Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում,ինչի պատճառով շատ գյումրեցիներ չկարողացան ներկա գտնվել իրենց քաղաքի տոնական համերգին, քանի որ մուտքը հրավիրատոմսերով էր...
Առաջին օրերին մեծ հերթեր էին գոյանում, նույնիսկ մի տնից մի քանի անգամ էին գալիս լավաշ ստանալու, վեճեր էին առաջանում, այդ պատճառով լավաշ ստանալու կարգը փոխվել է...
«Ճերմակ արջին» մեքենայի բանալիները հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած պարգեւների եւ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ...
Կոտայքի մարզի Կարենիսում գյուղ բնակվող 2-ամյա Ռաֆայել Բաղդասարյանին, որը վերջին 5 ամսում Հայաստանում ենթարկվել է ողնաշարի երկու եւ գլխուղեղի մեկ վիրահատության, անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 22-ը մեկնել Մոսկվա...
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, Ֆ1 եւ ՌԳԴ տեսակի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 8 փամփշտակալ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես նաեւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 198 փամփուշտ…
Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում եւ, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար…
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է…
«Ամուսնուս խափանման միջոցն այսօր փոխեցին՝ հաշվի առնելով, որ հղի եմ եւ մոտ օրերս ծննդաբերելու եմ, վարձով ենք բնակվում եւ չեմ կարող մենակ մնալ: Սամվելն էլ իր հիվանդ եղբորը, նրա կնոջն ու երեխաներին էր պահում, հիմա որ կալանավորված է՝ չգիտենք, ինչպես են ապրելու...»
Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններ...
Վարդան Պետրոսյանի հարազատները չեն մասնակցել հոկտեմբերի 20-ին դերասանի մասնակցությամբ վթարից մահացած անչափահաս եղբայրների մահվան տարելիցի նվիրված սգո արարողությանը...
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ տեղեկացրել է, որ արդեն հաջորդ՝ չորրորդ գիտարշավի շրջանակներում Մոսկվայում ՌԴ տուրօպերատորների համար ներկայացնելու են Հայաստանն ու Կարսը...
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Ըստ փորձաքննության՝ Էդգարի մեղքով է եղել, եթե այդ հիվանդանոցում չլիներ, այլ տեղ էլ նույնն էր լինելու: Սակայն մենք շարունակում ենք պնդել, որ բժիշկների մեղավորությամբ է ամեն ինչ եղել...
Դրա համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետը եւ Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը…
Հանրապետության նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաեւ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը...
Մահացած տղան այդ անասնագոմում նախրապան էր աշխատում, մեր համագյուղացին չի եղել, չենք ճանաչում: Ինչքանով տեղյակ ենք, ցանկացել է գազը վառել, տրաքել է բալոնն ու հրդեհ բռնկվել...
Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել միայն ենթադրություններով: Փորձագիտական հանձնաժողովային եզրակացություն կա, որը ենթադրյալ կապ է տեսնում երեխայի մահվան եւ բժշկի գործողություններում...
Դավութօղլուն Մահչուփյանի հրամանը ստորագրելու որոշման մեջ շեշտել է, որ նա աչքի է ընկել Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության եւ պետության նկատմամբ իր վերաբերմունքով...
Պարզվել է, որ Կոտայք - Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված...
Իրենք էլ այլ ելք չունենալով, քանի որ ամբողջը բացահայտվել է, ուզում են իմ, դատարանի վրա ճնշում գործադրելու միջոցով, վախի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի ես ներգրավված չլինեմ...
Սուսաննա Սարգսյանին իհարկե հովանավորում է քույրը՝ քաղաքապետարանի կադրային վարչության պետը, ով փաստորեն, չվախենալով կորցնել իր աշխատանքը, այս հայցով քաղաքապետին ընդդեմ քայլ է անում...