Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունները պատկերավոր ասած կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները եւ ստացել է, որ գնաճը 2017-ին կազմել է 2,6 տոկոս է:

«Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը: Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը:

Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար է:  Գիտե՞ք, թե գիտությունը երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք, թե ինչքան վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի: կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ: Բենզինը թանկացել է, բրդեք ավտոները, ձեռքերումդ ուժ չկա՞»,-հեգնանքով հավելեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ եթե կարագի միջազգային գները բարձրացել են, այդ դեպքում՝ ինչո՞ւ ՀՀ-ում գյուղացիներից մթերվող կաթի գինը չի բարձրացել. «Իմիջիայլոց, կարագը պատրաստում են կաթից, դա գիտությունը մեկ շաբաթ առաջ է պարզել, բայց թե ինչու մեզ մոտ մթերրվող կաթը չի թանկանում, դրա մասին ոչ ոք չգիտի»:

Անդրադառնալով թանկացած ապրանքների ցանկին, Փաշինյանը նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի կողքը գրված է, թե այդ ապրանքը սպառողական զամբյուղի մեջ որքան տեսակարար կշիռ ունի. «Կարագի տեսակարար կշիռը 1,082 է, իսկ խառը կանաչունը՝ ընդամենը 0,195: Այսինքն թանկացած ապրանքներն իրենց տեսակարար կշռով ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները»:

«Երբ լսում եմ կառավարության ներկայացուցիչներին, ասում եմ՝ ոնց որ հայերեն են խոսում, ընդ որում գրական, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Նրանք իրականությունը վերցնում են, գցում են «Google translate»-ի մեջ, կնոպկան սեղմում են ու կարդում ստացված տեքստը: Նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «Google translate»-ով են ասում: ՊԵԿ-ի փոխնախագահն ասում է ի՞նչ եք անհանգստանում, վերադարձել ենք 2015 թվականի գների մակարդակին: 2015 թվականը գնաճի մեր երազանքների մակարդա՞կն է:

Ֆինանսների նախարարն էլ, բոյով, սիրուն, կրթված, այսօր ասում է 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել: Փակեք լսումները, կանգնացրեք լսումները, իջնենք գնանք տներով: Այսինքն մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս լսումները իշխանությունը կազմակերպում է, որ ասի՝ Հայաստանում գնաճ չի եղել:

Իր խոսքի վերջում նա կոչ արեք ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 5-ին ժամը 18.00-ին հավաքվել կինո «Մոսկվայի» մոտ. «որպեսզի մենք բարձր տրամադրությամբ նշենք ոե ուրախ ու ձրի կյանքի համար մեր շնորհակալությունը հայտնեք իշխանությանը, որ նման իրականություն է շնորհել բոլորիս»:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին