Թանկացումների առումով գյուղատնտեսությունը, երեւի թե, ամենաթիրախավորված ոլորտն է, որովհետեւ թե՛ գյումթերքի էժանացումը, թե՛ գյուղմթերքի թանկացումն ազդում են սպառողների եւ արտադրողների վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, գյուղացիները դիմում են ու ասում, որ գյուղմթերքը էժան է գնվում մթերողների կողմից. «Ի՞նչ է պետք անել, որպեսզի գյուղացին կարողանա իր ծախսերը ծածկի, վարկերը մարի: Իհարկե, մի կողմից լավ է, որ սպառողն ունենում է վերջնական ցածր գնով արտադրանք, բայց մյուս կողմից գյուղացիական տնտեսությունը հնարավորութուն չունի զարգանալու եւ կարիք ունի սուբսիդավորման: Մյուս կողմից գալիս են հարցեր, որ գյուղմթերքը թանկացել է` կարտոֆիլը, միսը: Իհարկե, երբ որ թանկանում է, դա մեծ բեռ է սպառողների համար, բայց մեր գյուղացին նույնպես սպառող է եւ եթե թանկացումն արդարացված է, հնարավորություն է տալիս լրացուցիչ եկամուտ ստանալ, հետեւաբար գյուղացիական տնտեսությունները շահագրգռված են լինում ներդրումներ անել, զարգացնել իրենց տնտեսություններն ու ավելացնել հողերի օգտագործելիությունը»,-ընդգծեց նախարարն ու հավելեց, որ : այս իրավիճակում պետք է սուբսիդավորել, բարձրացնել արդյունավետությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս մեղմլ գների բարձացումը:
Իգնատի Առաքելյանն համաձայն չէր տեսակետի հետ, թե Կառավարությունը նախապես ոչինչ չի ձեռնարկել թանկացումները կանխելու ուղղությամբ. «Ամբողջ անցյալ տարի Գյուղատնտեսության նախարարությունն աշխատել է այդ ուղղությամբ: Քննարկվել է, թե ինչ ծրագրեր մշակել, որոնք կբարձրացնեն արդյունավետությունն ու կմեղմեն գների բարձրացումը: Ասել, թե ոչ մի բան չի արվում եւ նախօրոք չի վերլուծվել Կառավարությունում սպասվելիք թանկացումները, արդարացի չէ»:
Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար
Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան
Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան
«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին
Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը
Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին




























