Այսօրվա լսումներին հետեւելով կարելի է կարծել, որ թանկացումների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Անդրադառնալով իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, նա նշեց. «Ասվեց, թե դիզվառելիքի, բենզինի ու գազի թանկացումը չի բերելու մյուս ապրանքների թանկացման, բա ինչի՞ է ամեն ինչ թանկացել: Երթուղայինների վարորդները ցույց էին անում, որովհետեւ գումարը չի հերիքում, պետք է գնաճ լինի, որ իրենք գոյատեւելու համար եկամուտ ունենան»:

Գորգիսյանը նկատեց, որ իշխանությունները գների բարձացման դեմ ուղղված երկու լուծում է առաջարկում. «Մեկը սուբսիդավորումն է, բայց եկեք չմոռանանք, որ դա բեռ է բյուջեի վրա, ինչը ինչ-որ պահի բերելու է հարկային բեռի ավելացման, քանի որ բյուջեն հարկատուներից վերցված փողն է:

Մյուս մոտեցումը ՀՀԿ-ի կողմից սկսած տրամաբանությունն է՝ բենզինը թանկ է՝ գազ դրեք, գազը թանկ է՝ մի քշեք, կարագը թանկացել է՝ ձեթ օգտագործեք, միսը թանկ է՝ մի առեք: Հարգելիներս այսպես չի կարելի:

Կամ համեմատում են մյուս երկրների հետ ու ասում, ուրախացեք, հարեւանների մոտ ավելի վատ է: Այդ տրամաբանությամբ, աֆրիկյան երկրներ կան, որտեղ իշխանությունները կերել են ընդդիմությանը, հիմա շնորհակալություն հայտնենք, որ մեզ չե՞ք ուտում: Ի՞նչ համեմատություններ եք անում»,-իր խոսքն ավարտեց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին