Բոլոր երկրներում էլ գնաճ կա, բայց պետք է մտածել, թե ինչպես զսպել գնաճը: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Եթե հարկերը իջեցնենք, դա արհեստական է, աշխատավարձերը բարձրացնենք,  դա նույնպես արհեստական է: Այդ գործընթացներըճիշտ կազմակերպելու համար պետք է առաջին հերթին մտածենք տնտեսական ակտիվությունը մեծացնելու ուղղությամբ:

Տնտեսական ակտիվությա շնորհիվ կարող ենք նաեւ արտահանում-ներմուծում սալդոն կրճատել հօգուտ արտահանման: Նման միջամտությունների դեպքում՝ մենք հնարավորություն կունենաք խոսել գնաճի կանխման մասին»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ հնարավոր է, գնաճի զսպման ճիշտ քաղաքականություն չի տարվում. «Արդյոք կան իմիտացիաներ, արհեստական խախտումներ: Այստեղ եղան հայտարարություններ, որ որոշ ապրանքատեսակների գծով եղել է արհեստական գների աճ: Մենք հորդորում ենք պարոն Շաբոյան, եթե կան նման երեւույթներ, դրանք շատ արագ պետք է բացահայտվեն, իսկ մեղավորները պատժվեն»:

Բաղդասարյանը նաեւ հիշեցրեց, որ երբ գյուղմթերքներն էժան էին, գյուղացիները բողոքում էին, թե վնաս են կրում. «Այսինքն ցանկացած դեպքում՝ իշխանությունը մեղավոր է, թե թանկացման, թե էժանացման դեպքում: Բայց որեւէ մեկ անգամ իշխանության ներկայացուցիչը չպետք է տրտնջա, պետք է կարողանա լսել ու համապատասխան պատասխանները տալ»:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին