Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է  ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հետ. «Այն, ինչ պետք է արվի,  հետեւյալն է՝ պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի եւ Մադրիդի փաստաթղթերի միջեւ։ Երեւանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է՝ Մադրիդի փաստաթուղթը, թեեւ սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների՝ նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետեւյալում՝ մեղմացնել այս երկու մոտեցումների միջեւ առկա տարբերությունները։

Հիմնական տարբերությունները հետեւյալն են՝  Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաեւ համաձայնագիր։ Բայց անիմաստ է  խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ եւ չեն վերականգնում վստահությունը միմյանց միջեւ»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին։

Նրա վստահեցմամբ՝ եթե դա տեղի չունենա, ոչ մի կողմն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, եւ հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ «Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն»,- շեշտել է Բրայզան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ