Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մհեր Սեդրակյանի եւ Առաքել մովսիսյանի գործն ապրում եւ բարգավաճում է:

…Ինձ դո՞ւր են գալիս գործընկերներիս բոլոր հրապարակումները։ Անշուշտ՝ ոչ։ Երբեմն այնպիսի վերնագրեր ես կարդում համացանցում, որ ապշում ես, թե ինչու են օգտատերերն այդ հղումը բացում։ Մոտավորապես՝ «Պուտինն ու Օբաման քննարկել են Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը»։ Եթե այդ՝ ակնհայտորեն հնարած լուրերը վերաբերում են կոնկրետ անձին, արժե՞ արդյոք նյարդային, հիստերիկ, տղայական, խուժանական, փողոցային ձեւով արձագանքել։ Թերեւս՝ ոչ։ Հատկապես, երբ «թիրախը» օժտված է նախարարի կամ պատգամավորի բարձր կարգավիճակով։ 

Արդյոք մենք՝ լրագրողներս, մշտապես տալիս ենք լուրջ, իմաստալից, մտածված հարցեր։ Ըստ ամենայնի՝ ոչ։ Պե՞տք է արդյոք ի պատասխան դուր չեկած հարցերի առաջարկել՝ «համարները հանենք, իշշնենք ձոր»։ Միանշանակ՝ ոչ։ Արդյոք ես կարծում եմ, որ այս անգամ նույնպես պատգամավորի բռնությունը լրագրողի նկատմամբ անպատիժ կմնա։ Վստահաբար՝ այո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ