Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում կրքերը թեժ էին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ իր ելույթում անդրադարձել էր Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա էլ ամբիոնից հայտարարել էր, որ դադարեցնի իրեն հիշատակել. «Չափդ մի՛ կորցրու»:

Սակայն այսքանով Աժ դահլիճում երկու պատգամավորների լեզվակռիվը չի ավարտվել: Երբ Արտաշես Գեղամյանը լքել է դահլիճը, կարճ ժամանակ անց դահլիճից դուրս է եկել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկու պատգամավորները միջանցքում հանդիպել են, նրանց միջեւ խոսակցությունը ավարտվել է բռունցքներով:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ  մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու:

Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news