Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որպես կանոն, հանդիպում են Աղվերանում։ Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաեւ` կիրառվող վարչարարության մեթոդներին։

«ՊԵԿ-ն ամեն վայրկյան կարող է մտնել եւ ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով. այն է` մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան` ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ