Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկանքից: Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձեւավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեեւ, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները: Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը:

Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, եւս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաեւ պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news