Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն:

Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլեւս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, եւ ոչ թե հավելյալ անհրաժեշտություն: Մինչդեռ Սփյուռքը ամենադինամիկ եւ առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, եւ եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ-որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա:

Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ