Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր անվան հետ կապված վերջին աղմուկից հետո վերանայել է սեփական գործունեությունը: Եպիսկոպոսը այսուհետ նախկինի նման չի շփվի սեփական հոտի հետ, բաց չի լինի հանրային խնդիրները քննարկելիս, կարծիք չի արտահայտի, չի լսի եւ չի արձագանքի: 

Այսպիսի տպավորություն է ստեղծվում Շիրակի թեմի առաջնորդի այն  քայլերի շարքից, որոնք նա արդեն կատարել է իր անվան շուրջ վերջին աղմուկից հետո: Խոսքը զոհված զինվորի դին եկեղեցում դնել-չդնելու հետ կապված աղմուկի մասին է: Այդ օրերին եպիսկոպոս Աջապահյանը հայտնվեց ԶԼՄ-ների, հասարակության եւ հատկապես ֆեյսբուքահայության անողոք քննադատության թիրախում եւ, ահա, որպես արդյունք որոշել է այսուհետ փակ լինել նույն այդ հանրության համար:

«Այսուհետ դուք կունենա այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն ազգանունով, բայց կունենաք այլ առաջնորդ: Այդ առաջնորդը կլինի լուռ եւ չի խառնվի ոչ մի բանի»,-իր վերջին հարցազրույցում նշել էր նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ