Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Սարգսյանը 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ 320 E» մակնիշի մեքենան ու 5 միլիոն դրամով գնել «LEXUS GX 470»: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն 39 հազար դրամ:

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 443 հազար դրամ, որից 4 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ