Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը եւ Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, եւ այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին:

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գործով եւս դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է քննել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի վախեցել այդ գործը քննելիս: «Օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ