Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Գործող իշխանության ներսում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն որոշ ներկայացուցիչներ հանդիպում են խնդրում նախկին «թալանչի, կոռումպացված» իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի մի խորհուրդ հարցնեն, հասկանան, թե ինչպես պետք է հարաբերվել դրսի գործընկերների հետ:

Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ եւ տեղեկացել, թե նախկինում ինչն ինչպես է արվել, որպեսզի դրսերում հիմար վիճակի մեջ չհայտնվեն:

ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին են զարմացել, թե որքան հեռու են այս իշխանության կադրերը իրական քաղաքականությունից եւ դիվանագիտությունից: Եվ որքան էլ ճգնեն, միեւնույն է, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունները մեկ վայրկյանում զրոյացնելու են ցանկացած հարաբերություն ու դիվանագիտություն, ինչի մասին ՀՀԿ-ականների մոտ նեղսրտել են անգամ իմքայլականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել