Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որեւոէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաեւ փոխվարչապետի կարգավիճակ:

«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաեւ Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գեւորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը»,- գրում է  «Հայկական ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ