Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է, որ Իջեւանի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Իջեւան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած  ինը հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում, այն կիսավեր, քայքայված վիճակում է:

«Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում, կարծելով, որ նա Իջեւանի բնակիչ չէ: Քաղաքապետարանից  տեղեկացանք, որ սեփականատերն անցյալ տարի 524 հազար դրամ գույքահարկ է մուծել:

Քաղաքապետարանում սակայն չկարողացան հայտնել` Ավետիսյանը գույքահարկի  պարտք ունի՞, թե` ոչ, քանզի վերջինս հարկային հաշվետվություններ չի ներկայացրել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց,  որ  հյուրանոցի շենքի նկուղը ողողված է ջրագծի վթարի հետեւանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ, այն կարող  մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա:

Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված եւ տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն դրանք բարեկարգել, գործարկել»,- գրում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ