Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաջորդ` 2014 թվականին նվազելու են մի շարք համայնքներին պետական բյուջեից տրվող դոտացիաները: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Համայնքներում սա բացատրում են նրանով, որ պետբյուջեից տրված դոտացիաների ծավալը պայմանավորված է բնակչության փաստացի թվով:

Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ եթե մինչեւ հիմա բյուջետային ֆինանսավորման համար հիմք են ծառայել բնակչության թվի մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապա հիմա հիմք է ընդունվում ոստիկանության ներկայացրած ցուցանիշը: Իսկ դրանք խիստ տարբեր են: Օրինակ Կապանի բնակչությունը, ըստ քաղաքապետարանի, կազմում է 45 հազար 200, ըստ ԱՎԾ-ի՝ 43 հազար 200 մարդ, իսկ ահա ըստ ոստիկանության՝ 37 հազար 600 է:

Այստեղից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե որքան է այսօր ՀՀ բնակչությունը: Ընդամենը երկու տարի առաջ նույն Կապանում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, բնակչությունը 62 հազար է եղել: Այլ կերպ ասած, ներկայումս Կապանի բնակչությունը 40 տոկոսով ավելի քիչ է, քան հայտարարվում էր ընդամենը երկու տարի առաջ: Եթե այս հաշվարկը տարածենք ամբողջ Հայաստանի վրա, ապա կստացվի, որ երկու տարի առաջ հայտարարված 3.2 միլիոն բնակչությունը հիմա կազմում է ընդամենը 2 միլիոն»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ