Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Այն, որ վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, մտերիմ կապեր է ունեցել Հայաստանի իշխանական համակարգի տարբր չինովնիկների հետ, գաղտնիք չէ: Մեզ այդ մտերմության հետ կապված հայտնի են դարձել նոր փաստեր»,-գրում է «Ժամանակ»-ը: Մասնավորապես, ըստ թերթի, ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման ձերբակալությունից մեկ օր առաջ այդ խմբավորման ձերբակալությունից մեկ օր առաջ այդ խմբավորման առանցքային դերակատարներից մեկի՝ ՊՈղոս Սաթամյանի կողմից 450 հազար ԱՄՆ դոլարի փոխանցում է կատարվել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Երիցյանի որդու՝ Արմեն Երիցյանի անունով: Ընդ որում, փոխանցումը կատարվել էր Կիպրոս-Մոսկվա «ուղղությամբ»:

Ավելին, թերթի տեղեկություններով, հանցավոր խմբավորման պարագլուխ Պզոն 2008 թվականին նախկին փոխոստիկանապետ, իսկ ներկայումս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի  է նվիրել ML Ջիփ՝ Mersedes մակնիշի մեքենա: Ավելին, հենց Պզոն էր մինչեւ ձերբակալությունը կազմակերպել Երիցյանի եւ վերջինիս տիկնոջ այցը ԱՄՆ՝ Լաս Վեգաս: «Ի դեպ, այս ընթացքում կարծես մոռացության են մատնվել Պզոյի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ժամանակին եղած շատ մտերմիկ հարաբերությունները: Ժամանակին հենց Ծառուկյանն էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի միջոցով ապահովում Պզոյի անվտանգ մուտքը Հայաստան: Պզոյի եւ Ծառուկյանի հարաբերությունները սառեցին միայն այն բանից հետո, երբ Պզոն ԱՄՆ-ում սկսեց համատեղ բիզնես անել Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի հետ»,-գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ