Դաունինգ սթրիթից հայտարարել են, որ մինչև Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակումը «որևէ նոր խոշոր քաղաքական որոշում կամ ծախսերի գծով պարտավորություն» չի ընդունվի, հաղորդում է BBC News-ը։
Հեռացող վարչապետի ներկայացուցիչը հայտնել է, որ նա թույլատրել է «հավանական թեկնածուներին» պետական ծառայողներից ճեպազրույցներ անցկացնել իշխանության փոխանցման հարցերի վերաբերյալ։
Վարչապետի քարտուղարության ղեկավար Դարրեն Ջոնսը և զինված ուժերի նախկին նախարար Էլ Քարնսը դիտարկում են Էնդի Բըրնհեմի դեմ առաջնորդության համար պայքարին մասնակցելու հնարավորությունը։
Բըրնհեմը՝ Մեյքերֆիլդի շրջանից նորընտիր պատգամավորը, համարվում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը։ Նախարարներից մեկը հայտարարել է նրա թեկնածությանը սատարելու մասին՝ իշխանության հնարավոր փոփոխությունն անվանելով «կարգավորված անցում»։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը կսկսվի հուլիսի 9-ին և կավարտվի հուլիսի 16-ին։ Մրցակիցների բացակայության դեպքում Բըրնհեմը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնն արդեն հուլիսի 16-17-ին։
Քիր Սթարմերը երկուշաբթի հայտարարել էր, որ հեռանում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, սակայն կմնա պաշտոնում մինչև իր իրավահաջորդի ընտրությունը։





























