Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր աշխատակազմին առընթեր քրդական հարցերով հատուկ բաժին է ստեղծել։ Այն գլխավորելու է «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) նախկին գլխավոր հրամանատար Մազլում Աբդին, որը նշանակվել է որպես քրդական հարցերով նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում է «Голос Курдистана» Telegram-ալիքը։

Նորաստեղծ ստորաբաժանումն համակարգելու է երկրի քուրդ բնակչությանը վերաբերող հարցերը: Այս նշանակմամբ Աբդին ՍԴՈւ-ի ռազմական ղեկավարումից տեղափոխվում է պետական-վարչական ապարատ: