Սիրիան չի ծրագրում ռազմական ուժեր ուղարկել Եմեն։ Սիրիացի զինծառայողների հնարավոր ուղարկման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, Sana գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով՝ Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ռազմական համագործակցությունը ներկայում կենտրոնացած է սիրիացի զինվորականների պատրաստման, նրանց մարտունակության ամրապնդման և ռազմական փորձի փոխանակման վրա։
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների համակարգման նպատակով այցերը Սիրիա պետք է սկսվեն հաջորդ ամիս։
Հետագայում երկու երկրների համագործակցությունը կարող է վերաճել փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կամ հանգեցնել համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրին Սիրիայի միանալուն։
Կոնկրետ ձևաչափը կախված կլինի երկու երկրների ընդհանուր շահերից, հստակեցրել է աղբյուրը։




























