Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Բիշքեկում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես գիտեք, մենք օգտագործում ենք յուրաքանչյուր առիթ՝ հանդիպելու, շփվելու և խորհրդակցություններ անցկացնելու համար։ Ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կայուն կերպով զարգանում են բոլոր ուղղություններով՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան», — նշել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան և Թեհրանը մշտական կապի մեջ են և բաց չեն թողնում խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունները։ Նախօրեին Փեզեշքիանը շնորհակալություն էր հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին՝ Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության ընթացքում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման, ինչպես նաև միջազգային կառույցներում Թեհրանին ցուցաբերած աջակցության համար։