Երևի կառավարման համը ընկել է բերանները, դրա համար իրենց պետք է մի քիչ շատ ընկերություններ կառավարեն. լավ կառավարիչներ են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ որոշ ռուսական ընկերություններ արդյունավետ չեն աշխատում Հայաստանում։
Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, Սամվել Կարապետյանն ասաց. «Թրիպի մասով Եթե հաջողվի, իհարկե իրենց չի հաջողվի, իրենք սա որպես միջանցք են նայում։ Մենք դա տեսնում ենք ճանապարհ, որ կլինի ճանապարհ, բայց եթե թողենք ձեր Փաշինյանի հույսին՝ կլինի միջանցք։
Եթե այդ տարածքում հայ սահմանապահները լինեն, Հայաստանի մաքսային մարմինները լինեն, ճանապարհ է, կգնան, կգան։ Հիմա էդպես չի ու էդպես չի լինի, եթե մենք չօգնենք»։




























