Եվրահանձնակատար ընդլայնման հարցերով Մարտա Կոսը հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշում է ընդունել իր շուկան բացելու հայկական ապրանքների գրեթե 80%-ի համար։
Դրա մասին Կոսը գրել է սոցիալական ցանցերում արած հրապարակման մեջ՝ թվարկելով այն արտադրատեսակները, որոնք եվրոպական շուկա մուտք գործելու նոր հնարավորություններ կստանան․ դրանց թվում են ծիրանը, բալը, լոլիկը և ծաղիկները։
«Այսօր մենք որոշում ենք ընդունել մեր շուկան բացել հայկական ապրանքների գրեթե 80%-ի համար՝ ծիրանից և բալից մինչև լոլիկ և կտրած ծաղիկներ։
Մենք ցանկանում ենք հայկական ֆերմերներին և արտադրողներին նոր հնարավորություններ տրամադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց մուտքը իր շուկա՝ Հայաստանի ժողովրդավարական ընտրությունից և Եվրոպային մերձենալու նրա ձգտումից հետո։
Դրանց թվում է նաև հանրահայտ հայկական լավաշը։ Անցյալ տարի ես այցելել էի ավանդական հացատուն և տեսա, թե ինչպես են այն սարքում։ Դա շատ համեղ է։
Հաջորդ անգամ, երբ գնումներ կատարեք, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին։ Ձեր զամբյուղում փոքր ընտրությունը կարող է օգնել հայկական ֆերմերներին և արտադրողներին, ինչպես նաև աջակցել հայ ժողովրդի իրավունքին՝ ինքնուրույն ընտրելու իր ապագան»,- գրել է Կոսը։




























