Սպիտակ տունը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի արգելելու երկրից դիզելային վառելիքի արտահանումը։ Այս մասին նավթավերամշակման ոլորտի ղեկավարներին ուրբաթ ուշ երեկոյան ասել է սենատոր Թեդ Քրուզը, հայտնում է Bloomberg-ը։

Զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Քրուզը ոլորտի ներկայացուցիչներին է փոխանցել վարչակազմի համապատասխան հավաստիացումները։ Նրանք այդ մասին հայտնել են անանունության պայմանով, քանի որ զրույցն ընթացել է փակ ձևաչափով։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների կտրուկ աճի ֆոնին։ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է այնպիսի քայլեր, որոնք ամերիկացի սպառողների համար կարող են նվազեցնել վառելիքի արժեքը։

Դիզելային վառելիքի արտահանման արգելքը կամ էական սահմանափակումը կարող էր ավելացնել ներքին շուկայում առկա առաջարկը և դրանով իսկ նվազեցնել գները։

Այնուամենայնիվ, դատելով Քրուզի խոսքերից, վարչակազմը չի ցանկանում կիրառել այդ տարբերակը։