Մենք այնքան վատ ենք սովորել, երբ խաչմերուկներում կանաչ լույսի վերջին վայրկյաններին մեր ավտոբուսներն ու տրոլեյբուսները մտնում են խաչմերուկ, փակում այն ու մի ժամ այդ խաչմերուկը էլ չի կարգաբերվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիմա խնդրում եմ ասեք, մեր տրոլեյբուսներին ու ավտոբուսներին ի՞նչ հրահանգ է գնացել այս մասով»,–սաց նա՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
Վերջինս նշեց, որ հրահանգվել է տեսախցիկներով հսկել վարորդների վարքագիծը, սակայն նույն վարքագիծը դրսևորում են նաև մարդատար ավտոմեքենաները։
Ավինյանն էլ ասաց. «Երբ դա անում է ավտոբուսը, կամ մեր ԵԱՍՄ–ի տեխնիկան, մեր կանաչապատման տեխնիկան, դա հաստատ ավելի մեծ խնդիր է ստեղծում, քան երբ դա անում է մարդատար մեքենան։ Առաջին փուլով եկեք հլը մեզնից սկսենք, մեր ԵԱՍՄ-ին էլ խնդրենք, մեր կանաչապատմանն էլ խնդրենք, այդ խաչմերուկների ազատ պահելու կանոնը սրբորեն պահել և հրահանգ տալ բոլոր վարորդներին։ Նաև համապատասխան պատժի միջոցներ էլ կիրառել, եթե դրա կարիքը կա։ Չիմանանք այդպիսի դեպք, որ դիմացը տեսնելով, որ փակ է խաչմերուկը, գնում են, մտնում են խաչմերուկ և փակում են իրենք իրենցով, իրենց տեխնիկայով»։





























