Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այս պահին ստանում են ԱՄՆ Կոնգրեսի տեղերի մեծամասնությունը՝ ըստ ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների։
Associated Press գործակալությունը կանխատեսում է դեմոկրատների հաղթանակը Սենատում։ Գործակալության կանխատեսումներով՝ այս պահին նրանք Սենատում ստանում են 45 տեղ, իսկ հանրապետականները՝ 35։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 76 տեղ, իսկ հանրապետականները՝ 39։
Fox News-ի կանխատեսմամբ՝ դեմոկրատները Սենատում ունեն 44 տեղ, հանրապետականները՝ 34։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այս պահին ստանում են 77 տեղ, հանրապետականները՝ 40։
NBC News հեռուստաալիքը Սենատում դեմոկրատների համար կանխատեսում է 45 տեղ, հանրապետականների համար՝ 34։ Ներկայացուցիչների պալատում՝ 83 տեղ դեմոկրատների և 34 տեղ հանրապետականների համար։
Իր հերթին CNN-ը հայտնում է, որ դեմոկրատները Սենատում ստանում են 45 տեղ, հանրապետականները՝ 34։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 74 տեղ, հանրապետականները՝ 37։
ԱՄՆ-ում անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ընտրությունների արդյունքներով կորոշվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Քվեարկության են դրված Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 և Սենատի 100 տեղերից 35-ը։





























