ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում «Միքայել Փարվանյան Գագիկի» ԱՁ-ին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող լցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ։
Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։





























