35 տարի ես դատական համակարգում եմ այդպիսի երևույթների մասին առաջին անգամ եմ լսում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա դատական մաֆիա և որ դատավորները սպասարկում են այդ մաֆիային։
Հարցին՝ իր կարծիքով դատական համակարգում այդպիսի երևույթներ չկա՞ն, նա պատասխանեց. «Ինձ հայտնի չեն, ես չեմ կարող ասել»։
Նշենք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով ՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:
Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։





























