Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ամենահայտնի երկու ֆինանսական դինաստիաները` Ռոթշիլդներն ու Ռոքֆելլերները պայմանավորվել են ռազմավարական ալյանս ստեղծել` իրենց ակտիվների մի մասի միավորման միջոցով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Financial Times-ը, համագործակցության գործիքներ կդառնան բորսայում գրանցված Ջեյքոբ Ռոթշիլդի RIT Capital Partners ներդրումային հավաստագիրը եւ Rockefeller Financial Services ընկերությունը:

Գործարքը, որի արժեքը գաղտնի է պահվում, թույլ կտա Ռոթշիլդի թրասթին ամրապնդել իր դիրքերն ԱՄՆ-ում: