Ես տասներորդ ընտրատարծքից ընտրված պատգամավոր եմ եւ բոլորի պատգամավորն եմ, անկախ նրանից, թե ում օգտին է քվերակել բնակչությունը: Այդ մասին, այսօր` մայիսի 30-ին, նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Գարեգին Նուշիկյանը:
Հարցին, թե հրապարակումներ են եղել այն մասին, որ ինքը ժամանակին եղել է Սուքիասյանների ընտանիքի մտերիմը, իսկ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե` ոչ, Նուշիկյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ինձ համարում Սուքիասյանների ընտանիքի մտերիմը»:
Որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ ի՞նչ առաջարկություններով է հանդես գալու, հարցին էլ արձագանքեց. «Լավ առաջարկություններով: Ունեմ ծրագիր, որը նախատեսում է հավասար գործարար դաշտի ձեւավորում, մաքսային ոլորտի բարեփոխում եւ այլն»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ գործարար ոլորտում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է վերացնել օլիգարխոպոլիան, Նուշիկյանն ասաց. «Պետք է աշխատենք քանդել այն: Ժամանակը ցույց կտա կհաջողվի դա անել, թե` ոչ»:











