Տավուշի մարզում, հուլիսի 21-ին, ժամը 13.10-ին, Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր  գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Փ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս՝ Ադրբեջանի հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: