Հայաստանի գլխավոր դատախազության առջեւ այսօր` օգոստոսի 3-ին ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիա է իրականացվել:

Ինչպես իր խոսում նշել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներից  Զարուհի Հովհաննիսյանը իրենց ուզում են նորից հիշեցնել, որ հանցագործները շրջում են փողոցներով, իսկ ազատ քաղաքացիները, որոնք պայքարում են իրավական պետության ստեղծման համար, ուղղորդվում են դեպի բանտեր: Դա, ըստ նրա, քաղաքական որոշում է եւ ուղղորդվում է Բաղրամյան 26-ից:

Զարուհի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Կենտրոն եւ նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ ՀԱԿ 4 ակտիվիստների դատապարտելով 2-6 տարվա ազատազրկման:

Ակցիայի մասնակիցները հիշեցրին Մարտի 1-ի գործը, որը մինչ այժմ բացահայտված չէ, ինչի արդյունքում մարդասպանները ազատ շրջում են քաղաքաով: Հիշեցրին նաեւ «Հարսնաքարի» գործը, որը եւս մեծ աղմուկ բարձրացրեց եւ մարդասպանները վերստին շրջում են փողոցներով: Նշենք, որ դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիաները պարբերական են դարձել դատավճռից հետո, ակցիայի մանսակիցները խոստացել են ամեն ուրբաթ հավաքվել շենքի առջեւ: