Երիտասարդ քաղաքական առաջնորդների ամերիկյան խորհուրդը (ACYPL) քաղաքային պաշտոնյա Արտաշես Քասախյանին հրավիրել է սեպետեմբերին մասնակցել Հարավային Աֆրիկայի եւ Նամբիայի միջազգային փոխանակման ծրագրին, գրում է  «Asbarez»-ը:

Նա կներգրավվի յոթհոգանոց երկկուսակցական պատվիրակության մեջ ` որպես ԱՄՆ-ը ներկայացնող երիտասարդ քաղաքական առաջնորդ: Ծրագրի մասնակիցները պետք է նշանակվեն կամ կոնգրեսականների կողմից կամ լինեն ծրագրի շրջանավարտ:

ACYPL-ի հիմնական առաքելությունը փոխըմբռնման, հարգանքի եւ  երկարատեւ հարաբերությունների զարգացման աջակցությունն է: