Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել է առաջիկա նախագահական ընտրություններում  հաղթել «ջախջախիչ նոկաուտով»: Այս մասին Չավեսը հայտնել է Կուման քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Հարցն  արդեն այն  չէ, թե ով կհաղթի, այլ նրանում` ձայների  ինչ տարբերությամբ կհաղթի Չավեսը»,-հայտնել է բոլիվարիանական հեղափոխության ղեկավարը: Չավեսի գնահատականներով, նա ընտրություններում կհավաքի ոչ քիչ քան 70 տոկոս ձայն: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է, որ Վենեսուելայի կայանալիք ընտրությունները կլինեն «աշխարհի ամենաթափանցիկ ընտրությունները», հայտնում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով El Periodiquito պարբերականը:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները կկայանան 2012 թ. հոկտեմբերի 7-ին: Նրանում առաջին անգամ Չավեսի դեմ հանդես կգա միասնական ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլասը: