Օգոստոսի 23-ին Անկարայում վիրահատել են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի ականջը:

Ինչպես հայտնում է  Hurriyet Daily News թերթը, վիրահատությունը տեղի է ունեցել Հաջիթեփ համալսարանի բժկական ֆակուլտետում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դադարեցրել է իր այցելությունը Բիշքեկ, որտեղ նա մասնակցում էր Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Գյուլը խնդիրներ է ունեցել ականջների հետ: