Սպիտակ տունը հրաժարվում է բացահայտել Օբամա ընտանիքի ֆիրմային գարեջրի պատրաստման գաղտնիքները: Այս մասին վերջին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ Տան ներկայցուցիչ Ջեյն Կարնին:

Վերջինս հրաժարվել է ներկայացնել գարեջրի պատրաստման բաղադրատոմսը:

Միայն հայտնի է, որ նախագահի նստավայրի գարեջրի մինի-արտադրամասում  3 տեսակ գարեջուր է պատրաստվում, հայտնում է «World News-ֆեդերալ պրեսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի իր մինի արտադրությունն է սկսել: Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է դարձել Այովա նահանգում Օբամայի նախընտրական շջագայության ժամանակ, երբ նա տեղացի սրճարանի տիրոջը նվիրել է սեփական արտադրության մեկ շիշ գարեջուր: